Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀԿ խմբակցությունում կա կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտվի ժողովրդի թեկնածուի ընտրությունը. Փաշինյան

29.04.2018, 15:04
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում կա կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտվի ժողովրդի թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում։
ՀՀԿ խմբակցությունում կա կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտվի ժողովրդի թեկնածուի ընտրությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կիրակի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում կա կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտվի ժողովրդի թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում։

Պատասխանելով այն, հարցին, թե կքվեարկի՞, արդյոք, ՀՀԿ խմբակցության անդամների մի մասը ժողովրդի թեկնածուի օգտին` Փաշինյանը նշեց. «եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն կարծում եմ, որ որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի դրա վերաբերյալ»։

«Խմբակցությունը պետք է քննարկի, իմ հետ հանդիպում ունենա: Նախնական պայմանավորվածություն կա, գուցե փորձենք վաղը կազմակերպել հանդիպումը: Խմբակցությունների հետ ենք աշխատում, խոսում, որպես վարչապետի թեկնածու՝ ես պետք է հանդիպեմ խմբակցությունների հետ», – ասաց Փաշինյանը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ՀՀԿ–ն որոշի երկու անգամ բոյկոտել վարչապետի ընտրության գործընթացը, ինչն, ըստ Սահմանադրության, կհանգեցնի խորհրդարանի ցրման` Փաշինյանն ընդգծեց, որ նախնական տրամադրվածությունն այն է, որ մայիսի 1–ին պետք է տեղի ունենան վարչապետի ընտրություններ։

Նա նաև ողջունեց ժողովրդի թեկնածուին աջակցելու «Ծառուկյան» դաշինքի որոշումը։ 

Ինչ վերաբերում է ԱԺ-ն ցրելու մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ
ընդհանուր քաղաքական կոնտեքստն այնպիսին է, որ այստեղ խնդիրն ուղիների և ժամկետների մասին է։

«Որովհետև քաղաքական դաշտից տարբեր մտահոգություններ են հնչում, որ եթե ուզում ենք իսկապես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անել, պետք է ամեն ինչ անենք բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու համար, այդ թվում՝ ժամկետների առումով: Մենք այստեղ պատրաստ ենք քննարկումների» – ասաց Փաշինյանը։–0–