Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀԿ–ն դեռ որոշում չունի` կապված վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրման հետ. Դավիթ Հարությունյան

28.04.2018, 13:47
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել այն մասին, թե առաջադրելու է, արդյոք, թեկնածու վարչապետի պաշտոնում։
ՀՀԿ–ն դեռ որոշում չունի` կապված վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրման հետ. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել այն մասին, թե առաջադրելու է, արդյոք, թեկնածու վարչապետի պաշտոնում։

Այս մասին շաբաթ օրն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Մենք` ՀՀԿ–ն, այս պահին չունենք վերջնական որոշում, այդ թվում` թեկնածուի հարցի հետ կապված։ Քաղաքական ճգնաժամից ելքը միմիայն քաղաքական եղանակով է։ Հակառակ դեպքում դա կարող է դառնալ իրապես վտանգավոր նախադեպ», – հայտարարել է Հարությունյանը։

«Պատկերացնենք մի պահ, որ Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ, և մի քանի ամիս հետո հասարակության մի մասը, համարելով, որ իրենց ակնկալիքները չարդարացան, հայտնվում է դարձյալ փողոցում, ունենում է իր առաջնորդը, և պրոցեսը կարող է դառնալ ուղղակի պերմանենտ, եթե այն դուրս է գալիս քաղաքական հարթակից։ Դա է պատճառը, որ մենք պնդում ենք, որ իրականում առաջին հերթին հենց երկրի համար է անհրաժեշտ, որ պրոցեսը գնա առաջ քաղաքական շրջանակներում», – ասել է Հարությունյանը։

Ավելի վաղ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը (ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, խմբգր.) հայտարարել է, որ ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով ՀՀ վարչապետի ընտրություններում։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ դաշինքը կարող է առաջադրել իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում։ Սպասվում է, որ այսօր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։–0–