ՀՀ ԱԱԾ–ն թույլ չի տա սաբոտաժ և հակահեղափոխություն ՀՀ վարչապետի հրաժարականից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը թույլ չի տա սաբոտաժ և հակահեղափոխություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ուժային կառույցները միշտ գործում են «արտակարգ ռեժիմով» և կատարում են իրենց պարտականությունները օրենքի շրջանակում և կշարունակեն կատարել դրանք բարեխղճորեն և լավ։
«Այսօր` ըստ Սահմանադրության, ուժային կառույցները գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական ենթակայության ներքո։ ԱԱԾ գործողության ուղղություններից մեկն է սահմանադրական կարգի պաշտպանությունը, և ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք լիովին տիրապետում ենք իրավիճակը և թույլ չենք տա սահմանադրական կարգի խախտում որևէ ուժի կամ անձի կողմից», – ասաց Վանեցյանը։
Պատասխանելով հարցին, թե տեսնու՞մ է, արդյոք ,ԱԱԾ–ն հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ, Վանեցյանը հայտարարեց, որ վտանգները միշտ էլ կան։
«Մենք հավատարիմ ենք այն տեսակետին, որ չի կարելի թուլանալ և անհրաժեշտ է իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի բացառել յուրաքանչուր խախտումը Հայաստանի տարածքում, մասնավորապս, հակահեղափոխությունը և սաբոտաժը», – ասաց Վանեցյանը։
Ակնկալվում է, որ այսօր Փաշինյանը հրաժարական կտա, քանի որ France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ ծրագրում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Նա նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 10–ին։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Արդեն հոկտեմբերի 8–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, որի համաձայն` կուսակցությունը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու։
Հոկտեմբերի 9–ին ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 16–ին հայտարարել է, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել։–0–