Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով

12.02.2016, 19:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին պարգևատրել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին պարգևատրել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ուրբաթ տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հակոբյանին երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար։

«Դուք պրոֆեսիոնալների մեծ սերունդ եք դաստիարակել, և վստահ եմ, որ այսուհետ ևս բազմաթիվ մարդիկ դաստիարակվելու են Ձեր օրինակով: Շնորհակալ եմ դրա համար, Գորիկ Գուրգենի՛: Վստահ եմ, որ պարոն Հակոբյանը դեռևս շարունակելու է իր փորձն ու գիտելիքները ներդնել ՀՀ պետականաշինության կարևոր գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես երեկ նաև մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել, որով Գորիկ Հակոբյանին պարգևատրել եմ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Կարծում եմ, որ ՀՀ գեներալիտետի, բարձր զինվորականության համար այս շքանշանը շատ նվիրական և խորհրդանշական է: Ձեր վաստակած պարգևն է:», – նշել է Սարգսյանը։

Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար:

«Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն Նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ»,-ասել է Գորիկ Հակոբյանը:–0–