Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները

14.10.2019, 17:46
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆորը (ԱՄՆ) հոկտեմբերի 14–ին և 15–ին տարածանաշրջանային այցով կժամանեն Հայաստան։ Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Աննա Նաղդալյանը։

«Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ», - ասաց նա:

Ինչպես անցած շաբաթ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում միջնորդները կայցելեն տարածաշրջան`բանակցություններ անցկանելու և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման համար:-0-