Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը

21.08.2017, 11:28
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
 ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ուրբաթ հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել ԵՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին։ Զեյբեքչիի խոսքով, Անկարայում հույս ունեն ավարտել համապատասխան բանակցություններն արդեն այս տարի։ 

Քոչարյանի խոսքով, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված չէ միացում ԵՏՄ մաքսային տարածքին։

«Բացի այդ, պարադոքսային է այն հանգամանքը, որ ԵՏՄ մաքսային տարածքին միանալու մասին հայտարարում է Թուրքիան, որը միակողմանի կարգով փակել է Հայաստանի հետ սահմանը, որն իր հերթին միակ ցամաքային սահմանն է Թուրքիայի և ԵՏՄ մաքսային տարածքի միջև», – ընդգծել է Քոչարյանը։

Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։–0–