Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ ԱԺ–ն վարչապետ է ընտրում

24.10.2018, 10:31
ՀՀ ԱԺ–ն վարչապետ է ընտրում։
ՀՀ ԱԺ–ն վարչապետ է ընտրում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.ՀՀ ԱԺ–ն վարչապետ է ընտրում։

Նախօրեին «Ելք» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ 

Ինչպես հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ և ուղղված է Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի լիարժեք ապահովմանը։

Միաժամանակ, Նազարյանը կոչ արեց պատգամավորներին չընտրել վարչապետ ԱԺ–ի արձակման համար նախատեսված պայմանների ապահովման նպատակով։

Ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականից 7 օր անց ավարտվում է վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին` թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հոկտեմբերի 23–ին, իսկ ԱԺ հատուկ նիստը նշանակվել է հոկտեմբերի 24–ին։

Եթե քվեարկությունից հետո յոթնօրյա ժամկետում վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնցում մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն լուծարվում է իրավունքի ուժով։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի կեսին։–0–