Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՀ ԿԳ նախարարը ԵԽ կրթության նախարարների համաժողովում բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը

12.04.2016, 20:21
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը Բրյուսելում կազմակերպված ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովի ժամանակ։
ՀՀ ԿԳ նախարարը ԵԽ կրթության նախարարների համաժողովում բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը Բրյուսելում կազմակերպված ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովի ժամանակ, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

«Պետք է, որ լսած լինեիք, որ անցյալ տարի նշվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք՝ հայերս կամ Արարատի ժողովուրդը, ինչպես մեզ նշում են պատմական վավերագրերում, գիտակցում ենք հասարակության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության նշանակալի դերը: Մի քանի օր առաջ` ապրիլի 2-ին, մեր հարևան Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես  1915 թվականին, այսօր ևս սպանվել են խաղաղ քաղաքացիներ», – ընդգծել է Մկրտչյանը։

Նրա խոսքով` կրթության միջոցով կարելի է դադարեցնել նման ագրեսիվ վարքը։

«Եվ մենք պետք է անենք դա կրթության միջոցով: Կրթության ամենամեծ մարտահրավերն ու նպատակն է սովորել միասին ապրել խաղաղության մեջ», – ավելացրել է Մկրտչյանը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–