Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը կադրային փոփոխություններ է սկսել

20.10.2016, 11:22
ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները։
ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը կադրային փոփոխություններ է սկսել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները, գրում է «Հրապարակը»։

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացնում է, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։

Նրան նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը ՊԵԿ էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից։ Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին է, գրում է թերթը։–0–