Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

ՀՀ ՊՆ–ն` «սպիտակ ֆոսֆորի մասին». վախի աչքերը մեծ են

11.05.2016, 12:11
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հեգնել է Բաքվից հնչող հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Հայաստանի կողմից ֆոսֆորային ռազմամթերքի օգտագործմանը։
ՀՀ ՊՆ–ն` «սպիտակ ֆոսֆորի մասին». վախի աչքերը մեծ են

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հեգնել է Բաքվից հնչող հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում են Հայաստանի կողմից ֆոսֆորային ռազմամթերքի օգտագործմանը։

Ավելի վաղ նման մեղադրանքով է հանդես եկել Տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը։

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված` վախի աչքերը մեծ են, տեսնում են այն, ինչ չկա», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–