Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան

23.12.2016, 20:49
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թեհրան, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի, Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարության հետ։

ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև Իսֆահան, որտեղ հանդիպումներ կունենա նահանգապետի, արդարադատության նախարարի, գլխավոր քննիչի և դատախազի հետ։

Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է մեկնել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հրավերով:–0–