Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

27.09.2018, 17:37
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

»Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում:-0-