Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

25.01.2016, 13:32
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ։
ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Կոստանյանը հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի (Nils Muižnieks), Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիկիոյի (Gianni Buquicchio), Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի (Thorbjørn Jagland) հետ:

Կոստանյանի գլխավորած պատվիրակության այցը կտևի մինչև հունվարի 30–ը։–0–