Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ կառավարությունն առաջարկում է վերաբաժանել ԱԻՆ–ը և Տարածքային կառավարման նախարարությունը

18.02.2016, 12:03
ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ հավանություն է տվել օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերաբաժանել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները։
ՀՀ կառավարությունն առաջարկում է վերաբաժանել ԱԻՆ–ը և Տարածքային կառավարման նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել օրենքի նախագծին, որով նախատեսվում է վերաբաժանել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները։

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Փաստաթուղթը կքննարկվի ուրբաթ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

Երկու գերատեսչությունները միավորվել էին 2014 թ.–ի վերջին։ Այն գլխավորել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Փոփոխություններով առաջարկվում է վերականգնել ԱԻՆ–ն ու ստեղծել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։–0–