Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

09.06.2017, 15:47
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը Ղազախստանում կմասնակցի մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն:

«Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանրապետության նախագահը էքսպոյի շրջանակում կայցելի նաև հայկական տաղավար:–0–