Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահն ազատել է Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

10.03.2017, 11:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
ՀՀ նախագահն ազատել է Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Եսայանը ՌԴ–ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2010 թ.–ի հունվարի 22–ին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը։ 90–ականների վերջին–2000–ականների սկզբին գլխավորել է Արցախի խորհրդարանը։ –0–