Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ նախագահը էկոնոմիկայի նախկին փոխնախարարին նշանակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան

02.03.2018, 17:46
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Նիդերլանդներում ՀՀ գործող դեսպանին պաշտոնից ազատելու և նոր դեսպան նշանակելու մասին։
ՀՀ նախագահը էկոնոմիկայի նախկին փոխնախարարին նշանակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Նիդերլանդներում ՀՀ գործող դեսպանին պաշտոնից ազատելու և նոր դեսպան նշանակելու մասին։

Ինչպես հաղողրդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի հրամանագրով Մելքոնյանն ազատվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից։

Գարեգին Մելքոնյանը ծնվել է 1975 թ.–ի ապրիլի 8–ին Երևանում։ 2014 թ.–ի հունիսից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, 2005–2011 թ.–ին զբաղեցրել է ԵՄ–ում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։–0–