Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ նախագահը հետ է կանչել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանին

02.11.2018, 22:14
Արմեն Սարգսյանը հետ է կանչել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին։
ՀՀ նախագահը հետ է կանչել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», – նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նշենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է։–0–