ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին
17.04.2018,
19:35
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին։
Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, երեքշաբթի տեղի է ունեցել նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը։
«Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը», – նշել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:–0–