Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահը մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

01.04.2016, 21:01
ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահը մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցած համաշխարհային հավաքին մասնակցել են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Գագաթնաժողովում քննարկվել են միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր մակարդակի նախորդ համաշխարհային հավաքի ժամանակ մշակված համատեղ քայլերի կենսագործման նպատակով իրականացվող աշխատանքները` համաձայն ընդունված Կոմյունիկեի և Աշխատանքային պլանի, ինչպես նաև նոր մարտահրավերները միասնաբար դիմակայելու, միջուկային ահաբեկչության սպառնալիքները չեզոքացնելու, դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմները:–0–