Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը

01.03.2017, 12:37
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։

Այցի ընթացքում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին «Իզվեստիային» նշել են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալության խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկատվությունը, հայտարարել է, որ նախագահի այցերի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պատշաճ կարգով և ժամանակին։

Հրատարակության տվյալներով, նախագահների հանդիպման օրակարգում ներառված են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախում տիրող իրավիճակը։ Ինչպես նշում են ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, հանդիպման արդյունքում կստորագրվեն մի շարք համատեղ ներդրումային համաձայնագրեր։

Նախագահների հանդիպումը կկազմակերպվի Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում։

Հանդիպման առանցքային թեմաներից է նաև Արցախում տիրող իրավիճակը։ Բաքուն և Երևանը բազմիցս նշել են Մոսկվայի գերիշխող դերակատարությունը ճգնաժամի կարգավորման հարցում։ 2016 թ.–ի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անցկացրել են 20 հանդիպում, այդ թվում` տարբեր միջազգային հարթակների շրջանակում։ ԼՂ հակամարտության կարգավորման թեման ամեն անգամ քննարկվել է, գրում է հրատարակությունը։–0–