ՀՀ նախագահը նշել է ղարաբաղյան հակամարտության լուծման միակ իրատեսական ուղին

ՀՀ նախագահը նշել է ղարաբաղյան հակամարտության լուծման միակ իրատեսական ուղին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան խնդրի լուծումը տեսականորեն կարող է ունենալ տարբեր ուղիներ, սակայն իրատեսական է միայն բանակցությունների ուղին։ Այս մասին Starvision վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այս խնդրի լուծումը տեսականորեն կարող է ունենալ տարբեր ուղիներ։ Սակայն ինձ թվում է, որ իրատեսական է միայն մեկ ուղի։ Ուղի, որը տանում է մեզ բանակցությունների ուղղությամբ, բանակցություններ, որոնք իրենց էությամբ պետք է ուղղված լինեն հակամարտության կարգավորմանը», – հայտարարել է Սարգսյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ մնացած բոլոր տարբերակները, նրա կարծիքով, տանում են ռազմական գործողությունների, ավերածությունների, մարդկային ողբերգությունների ուղղությամբ։ Նախագահը հատկապես նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար։

«Հարավային Կովկասում կենտրոնացած է չափազանց շատ սպառազինություն։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանք գործադրեն բանակցային գործընթացի հաջողության համար», – հայտարարել է Սարգսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:42 01.10.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×