ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին` ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը սրտանց շնորհավորել է իր ռուս գործընկերոջը` մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ Պուտինի կողմից իրականացվող քաղաքականության գործում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների եղբայրական և բարեկամական բազմադարյա հարաբերությունների վրա հիմնված
դաշնակցային փոխգործակցության ներուժի համատեղ հետևողական խորացումը և հարստացումը թույլ է տալիս նշանակալի արդյունքների հասնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բոլոր ուղղություններով:
«Ձեր անձնական ներդրման շնորհիվ կյանքի են կոչվում կարևոր միջպետական պայմանավորվածություններ ռազմավարական ծրագրերի գծով, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում»,– նշվում է ուղերձում։
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ, արդյունավետ քաղաքական երկխոսությունը և պարբերական հանդիպումներն հետագայում ևս կարևոր դեր կխաղան հայ-ռուսական համագործակցության ամբողջ համալիրի դինամիկ զարգացման գործում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում:
«Եվրասիական տնտեսական միության արդյունավետ գործունեությունը, Անկախ պետությունների համագործակցության ադապտացիան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը որակապես նոր պայմաններ են ստեղծում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, տարածաշրջանային կայունության և անվտանգության», - ընդգծել է Սարգսյանը:
«Ուրախ եմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում Ձեզ Հայաստանում ողջունելու առաջիկա հնարավորության համար», - նշվում է ՀՀ նախագահի շնորահվորական ուղերձում:
«Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: -0-