Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքեր

06.06.2016, 11:00
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստարաբաժանումներ պաշտպանական դիրքեր:

«Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը, ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցի շրջանակում ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

«Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–