Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ափսոսանք է հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունման կապակցությամբ

30.10.2018, 18:39
Սվիտալսկին`ԸՕ–ի չընդունման մասին. ցավալի է, քանի որ փաթեթը դրական էր գնահատվել Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից։
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ափսոսանք է հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ափսոսանք է հայտնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը երեկ չընդունվեցխորհրդարանի կողմից: 

ԱԺ–ն երկուշաբթի երկրորդ անգամ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։

«Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներառում էին նաև Եվրախորհրդի կողմից առաջարկվող հանձնարարությունները։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը», - ասաց Պյոտր Սվիտալսկին։ 

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը կբարեփոխվի: 

«Մենք տեսնում ու գնահատում ենք կառավարության և այն փորձագետների ջանքերը, ովքեր աշխատել են նոր փաթեթի վրա, գնահատում ենք իրենց ներգրավածությունը ժողովրդավարացման գործընթացներում: Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ասաց Սվիտալսկին: 

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։–0–