ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների և օգնականների հեռախոսահամարները հասանելի են հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների և օգնականների հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստերը հասանելի են ՀՀ կառավարության կայքում, հաղորդում է գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն ներկայացնում ենք կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ներկայացնում ենք պատասխանատու անձանց անուններն ու կոնտակտային տվյալները.
Խորհրդական Գևորգ Մուրադյան, ոլորտներ` կրթություն և գիտություն, առողջապահություն, քաղաքաշինություն – հեռ. (+37410) 51-57-66, email - gevorg.muradyan@gov.am
Խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյան, ոլորտներ` գործարար միջավայր, հարկային և մաքսային ոլորտ, ներդրումներ, ֆինանսական համակարգ – հեռ. (+37410) 51-59-96, email - aleksandr.khachaturyan@gov.am
Խորհրդական Էդուարդ Ներսիսյան, ոլորտներ` էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ, տրանսպորտ, կապ և ՏՏ, տնտեսական զարգացում և ներդրումներ – հեռ. (+37410) 51-57-10, email - eduard.nersisyan@gov.am
Օգնական Արամ Վարդևանյան, ոլորտներ` մարդու իրավունքներ,դատական համակարգ, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգ, քրեակատարողական հիմնարկներ, սպորտ և երիտասարդություն – հեռ. (+37410) 51-57-20, email - aram.vardevanyan@gov.am
Օգնական Նարեկ Ադոնց, ոլորտներ` գյուղատնտեսություն, բնապահպանություն, կադաստր – հեռ. (+37410) 51-59-71, email - narek.adonts@gov.am
Օգնական Աշոտ Մարգարյան, ոլորտներ` Սփյուռք, Արցախ, տարածքային կառավարում , ներդրումներ, սոցիալական հարցեր, մշակույթ – հեռ. (+37410) 51-57-88, email - ashot.margaryan@gov.am։–0–