Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետները

15.05.2018, 17:53
Նիկոլ Փաշինյանը հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետները։
ՀՀ վարչապետը հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարի, հայտարարեց նա երեքշաբթի լրագրողների հետ զրույցում:

«Մենք դեռ պետք է քննարկենք այդ հարցը, սակայն կարծում եմ, որ այս տարի», - հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ ինչպես նախարարական պորտֆելների դեպքում, այնպես էլ մարզպետների նշանակման հարցում նա կհամագործակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Դաշնակցության» հետ:

Փաշինյանը պատասխանեց նաև այն հարցին, թե կքվեարկի՞, արդյոք, Հանրապետական կուսակցությունը նրա կառավարության ծրագրի օգտին:

«Կարծում եմ, որ ծրագիրը կհաստատվի, և մենք կշարունակենք աշխատել բնականոն ռեժիմով: Կարծում եմ, որ ոչ մեկ չպետք է գայթակղության ենթարկվի ու ոչ ճիշտ գնահատի քաղաքական իրավիճակը», - ասաց Փաշինյանը:-0-