Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետը մի շարք կարևոր նշանակումներ է կատարել

22.06.2018, 19:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր նշանակումներ է կատարել։
ՀՀ վարչապետը մի շարք կարևոր նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր նշանակումներ է կատարել։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Սննդի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում Գեորգի Ավետիսյանին նշանակելու մասին։ 

Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ, Տիգրան Ղարիբյանը ժամանակավորապես նշանակվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի փոխարինող, Արթուր Գրիգորյանը` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, Նարեկ Գրիգորյանը` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ 

Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ, Արա Գաբրիելյանը` ՊԵԿ նախագահի տեղակալ, իսկ Լիանա Ղալթաղչյանը` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 

Փաշինյանը նաև հրամանագիր է ստորագրել Խաչատուր Վարագյանին Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի, իսկ Արտաշես Նիկոյանին` Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին։–0–