ՀՀ վարչապետը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին
18.05.2018,
15:58
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի կազմին ներկայացրել է գերատեսչության ղեկավար Արմեն Գրիգորյանին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի կազմին ներկայացրել է գերատեսչության ղեկավար Արմեն Գրիգորյանին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդը կիրականացնի գործունեությունը լիարժեք և արդյունավետ` ժամանակակից պահանջներին և մարտահրավերներին համապատասխան և կառաջարկի անվտանգության խնդիրների լուծման ճիշտ ուղիները։
Գրիգորյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը դուրս կբերվի նոր մակարդակի։
«Հայաստանի առջև խնդիրներ են կանգնած, որոնք պահանջում են քաղաքական հայեցակարգային լուծումներ։ Վստահ եմ, որ թիմը կկարողանա կատարել դրված խնդիրները, բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը` առաջարկելով առկա խնդիրների և մարտահրավերների լուծումներ»,– ասաց նա։
Վարչապետն իր հերթին հանձնարարեց նախապատրաստվել Անվտանգության խորհրդի նիստին` անվտանգության ոլորտի քաղաքականության և օրակարգային հարցերի իրականացման քննարկման համար։
«Անվտանգության ոլորտը և զինված ուժերի բնական զարգացումը մեզ համար գերակա է, և մենք պետք է անենք հնարավորինը նորմալ զարգացում ապահովելու, առկա խնդիրների ճշգրիտ գնահառման և ԶՈՒ–ում դրանց արդյունավետ լուծման համար»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա, քաղաքացիները պետք է իմանան, որ կառավարությունն ունի երկրի անվտանգության լիարժեք ապահովման մեխանիզմներ, սակայն միաժամանակ չարժե վախենալ այդ ոլորտի խնդիրների մասին խոսելուց։
«Կարևոր է ախտորոշել առկա խնդիրները և հասնել դրանց արագ և արդյունավետ լուծման։ Այդ իմաստով Անվտանգության խորհրդի դերը շատ մեծ է»,– ասաց վարչապետը։ -0-