Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

25.07.2018, 15:29
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` հուլիսի 26–ին մեկնում է Սանկտ Պետերբուրգ։
ՀՀ վարչապետը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` հուլիսի 26–ին մեկնում է Սանկտ Պետերբուրգ։

Այս մասին Փաշինյանը հայտնել է Faceboo–յան իր էջում։ 

«Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը», – նշել է Փաշինյանը։

«Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ: Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում», – գրել է ՀՀ վարչապետը։–0–