Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ՀՀ վարչապետը վայելում է քաղաքացիների 60%–ի վստահությունը

23.08.2017, 14:42
«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
ՀՀ վարչապետը վայելում է քաղաքացիների 60%–ի վստահությունը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վայելում է երկրի քաղաքացիների 60%–ի վստահությունը։

Չորեքշաբթի ասուլիսի ժամանակ սոցիոլոգը ներկայացրեց 5,5 հազար մարդու շրջանում անցկացված հարցման տվյալները։

«Կարապետյանի նկատմամբ բնակչության վստահությունը հենվում է երեք կետերի վրա. նա օժտված է ազգային խնդիրներ լուծելու ունակությամբ, վստահ է, որ կարող է դա անել, և բնակչությունը համոզված է, որ Կարապետյանն արդար է», – տեղեկացրեց Ադիբեկյանը։

Նա նաև պարզաբանեց, որ նույն երեք կետերով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վայելում է միայն 20%–ի վստահությունն ու զբաղեցնում երկրորդ տեղը։

«Երրորդ հորիզոնականում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 10%։ Մնացած քաղաքական գործիչների մոտ այս ցուցանիշը 1%–ի պակաս է», – հայտարարեց Ադիբեկյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ամբողջական պատկերի համար հարկավոր է սպասել 2018 թ.–ին։ 

Հայաստանում 2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.–ը, ինչից հետո նոր նախագահին կընտրի խորհրդարանը։–0–