ՀՀ վարչապետը զգուշացրել է պաշտոնյաներին չմատուցել արջի ծառայություններ
09.02.2017,
14:16
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ արեց պաշտոնյաներին «արջի ծառայություններ չմատուցել»` օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կոչ արեց պաշտոնյաներին «արջի ծառայություններ չմատուցել»` օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար։
«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում», – նշեց վարչապետն ու ավելացրեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցին։
ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2–ին, այս պահին քննարկվում է ընտրությունների ամսաթվի տեղափոխման հարցը։ –0–