Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՅԴ–ից նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետերը հրաժարականի դիմում են ներկայացրել

26.04.2018, 13:49
ՀՅԴ–ից նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետերը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
ՀՅԴ–ից նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետերը հրաժարականի դիմում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՅԴ–ից նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետերը հրաժարականի դիմումներ են ներկայացրել, հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ՀՅԴ–ն հայտարարեց ՀՀԿ–ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին։–0–