Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Հակառակորդը հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 225 կրակոց

16.09.2016, 10:11
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 225 կրակոց:
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 225 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 225 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-