Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հանգստյան օրերին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց

19.09.2016, 10:22
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:
Հանգստյան օրերին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-