Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Հատուկ տեխնիկան դուրս է բերվել Խորենացի փողոցից

01.08.2016, 15:21
Երևանում Խորենացի փողոցից, որտեղ գտնվում է հուլիսի 17-ից 31-ը զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքը, դուրս է բերվել հատուկ տեխնիկան:
Հատուկ տեխնիկան դուրս է բերվել Խորենացի փողոցից

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում Խորենացի փողոցից, որտեղ գտնվում է հուլիսի 17-ից 31-ը զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքը, դուրս է բերվել հատուկ տեխնիկան` հետևակի երեք մարտական մեքենաները և մեկ պատ քանդող մեքենան:

Բացի այդ, ինչպես հայտնում է tert.am-ը, տարածքից նաև հեռացվել են բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պահակապարեկային պահպանության գնդի տարածք:

Այս պահին Խորենացի փողոցի այդ հատվածը դեռ փակ է արգելափակոցներով, որոնց մոտ ոստիկանները շարունակում են հոսկողությունը։
 
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-