Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստան կայցելի Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը

15.11.2016, 16:03
Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը։
Հայաստան կայցելի Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան աշխատանքային այց կկատարի Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մոլդովայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը: Նույն օրը կկայանան Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսված է փաստաթղթերի ստորագրում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–