Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

30.11.2017, 17:54
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ։
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ 

Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցություննրի ավարտին նախատեսված են Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար:

«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլիին կայցելի նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն», – նշված է տարածած հաղորդագրությունում: –0–