Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դպրոց կբացի

25.03.2016, 18:50
Իշխող ՀՀԿ–ն քաղաքական դպրոց կբացի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դպրոց կբացի

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Իշխող ՀՀԿ–ն քաղաքական դպրոց կբացի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով` նման որոշում է ընդունվել նախօրեին` ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ։

«Դեռ չենք քննարկել, թե ով է այնտեղ դասավանդելու, սակայն կարծում եմ, որ դրանք կլինեն անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մարդիկ», – ասաց Աբրահամյանը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, արդյոք, այնտեղ դասավանդելու են ՀՀԿ անդամներ, պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը, ովքեր հայտնի են լրագրողների հետ ունեցած բազմաթիվ կոնֆլիկտներով` վարչապետը նշեց, որ դասախոսների հարցը դեռ չի քննարկվել։

«Դուք (լրագրողները, խմբագրություն) ցանկության դեպքում ևս կարող եք դասավանդել», – եզրափակեց Աբրահամյանը։ –0–