Հայաստանի կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության անդամները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կիրակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչել են 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
ՀՀ վարչապետին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարները և այլ պաշտոնատար անձինք, որոնք Անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-