Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի միջազգային խաղաղապահ առաքելությունը կընդլայնվի

15.11.2016, 20:04
Երևանը կարող է ընդլայնել իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը։
Հայաստանի միջազգային խաղաղապահ առաքելությունը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը կարող է ընդլայնել իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը։

«Կան խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ընդլայնման միտումներ։ Կարծում եմ, որ կընդլայնվի առաքելությունը Լիբանանում», – ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով, այսօր խաղաղապահ գործունեությունն աշխարհի չորս երկրներում իրականացնում են 190 հայ զինծառայողներ։ Սիմոնյանը, մասնավորապես, նշեց, որ հայ խաղաղապահների երկու համակազմ տեղակայված է Աֆղանստանում` 65 զինծառայող Մազարի Շարիֆում և 56–ը` Քաբուլում։ Նրանք ծառայում են գերմանական ստորաբաժանման կառուցվածքում ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն» ոչ մարտական օպերացիայի շրջանակում։

«Կոսովոյում ՆԱՏՕ–ի հրամանատարության ներքո ծառայում է 35 հայ խաղաղապահ», – նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով, խաղաղապահ բրիգադի 32 զինծառայող առաքելություն է իրականացնում Լիբանանում ՄԱԿ–ի Ժամանակավոր ուժերի  (UNIFIL) կազմում, ևս մի սպա հանդես է գալիս որպես դիտորդ լիբանանա–իսրայելական սահմանին։ ՄԱԿ–ի`Մալիում իրավիճակի կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելությունում մասնակցում է կապի հայազգի սպա։ –0–