Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

ՀՐԱՏԱՊ. Հայաստանի խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետի պաշտոնում

17.04.2018, 16:54
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հատուկ նիստում ընտրեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հատուկ նիստում ընտրեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։

Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո, ով դարձել է պետության առաջին ղեկավարը, ում ընտրել է խորհրդարանը` 2015 թվականին խորհրդարանական իշխանակարգի անցնելուց հետո։

Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է նախօրեին։ Վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածություն` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ում ներկայացրել է ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիան։

Վարչապետի թեկնածուի առաջադրման ֆոնին հայկական ընդդիմությունը բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացնում` հանդես գալով Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ։ -0-