Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-14

Հայաստանն ընդունեց ՖՄԿ-ում նախագահության էստաֆետը Մադագասկարից

11.10.2018, 19:40
Հայաստանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահելու էստաֆետը Մադագասկարից ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:
Հայաստանն ընդունեց ՖՄԿ-ում նախագահության էստաֆետը Մադագասկարից
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահելու էստաֆետը Մադագասկարից ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:

ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Երևանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում, որը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին և կտևի մինչև հոկտեմբերի 12-ը:

Հայաստանին էստաֆետը փոխանցեց Մադագասկարի սենատի նախագահ Ռիվո Ռակոտովաոն, իսկ ընդունեց այն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ հուզիչ պահ է: Մենք ամբողջովին գիտակցում ենք մեր ստանձնած պատասխանատվությունը հաջորդ երկու տարիներին որպես ՖՄԿ նախագահ: Նաև շնորհակալություն եմ հայտնում Մադագասկարին այն օժանդակության և ձեռքբերումների համար, որոնց հասել եք ձեր ղեկավարման ընթացքում», - ասաց Փաշինյանը:

Հայաստանը կգլխավորի ՖՄԿ-ն երկու տարվա ընթացքում:

Գագաթնաժողովի մասնակիցների թվում են Կամերունի, Կամբոջայի, Բուրունդիի, Բուրկինա Ֆասոյի, Բելգիայի, Եգիպտոսի, Հունաստանի, Գվինեայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Սենեգալի, Սեյշելների, Շվեյցարիայի, Թունիսի, Վիետնամի, Գանայի, Արգենտինայի, Լիտվայի, Կոսովոյի, Վրաստանի, ԱՄԷ-ի, Մեքսիկայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Սլովակիայի առաջնորդները: -0-