Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին

15.12.2017, 17:31
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրամիության միջև կնված համաձայնագիրը կներգրավի եվրոպական ներդրումներ հայկական տնտեսության մեջ, հայտարարեց Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին:

Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովի ժամանակ:

«Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը ոչ միայն հեռանկարներ է ստեղծում Հայաստանում բիզնես միջավայրը բարելավելու համար, այլ նաև հնարավորություն է ընձեռում, որպեսզի եվրոպակցի ձեռնակատերերը ներդրում կատարեն հայկական տնտեսության մեջ, ինչը կնպաստի ամբողջ երկրի զարգացմանը», - ասաց Սվիտալսկին ուրբաթ Հայաստանի եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) ժամանակ:

Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հայկական իշխանություններին, որպեսզի Հայաստանի երիտասարդությունը հասկանա, որ բոլոր երազանքներին կարելի է հասնել նաև սեփական երկրում», - ասաց Սվիտալսկին:

Համաձայնագիրը նոր հարթակ է ձևավորում Հայաստանի ու ԵՄ–ի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար, որը հիմնված է ընդհանուր արժեքների ու սերտ կապերի վրա:

Համաձայնագրում դիտարկվում են, մասնավորապես, Հայաստանի ու ԵՄ–ի միջև համագործակցության ամրանդման հնարավորությունների այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսին են քաղաքականությունը, տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, առևտուրը և ներդրումային նախագծերը։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ անդամ բոլոր 28 երկրները ու Հայաստանը վավերացնեն այն: -0-