Հայաստանում խորհրդարանի մշտական հանձնաժողովների քանակը կկրճատվի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների քանակը կկրճատվի, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Ինչպես նշում է պարբերականը, Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։
«Օրենքը նոր ձևավորվող Աժ-ին Է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։ Դա պայմանավորված է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ է լինելու», - նշվում է հաղորդագրության մեջ։
Թերթի տվյալներով, Աժ ղեկավարությունը հակված է կրճատել երկու թերբեռնված կամ գրեթե չաշխատող եվրոպական ինտեգրման ու մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները, որոնք տրված են ԲՀԿ խմբակցությանը։
Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, առաջինը միացվելու է արտաքին հարցերի, երկրորդը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներին: -0-