Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումները և կառուցում է եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն. Սարգսյան

31.10.2013, 10:06
Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումները և կառուցում է եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումները և կառուցում է եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումները և կառուցում է եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր երկիրը վճռական է շարունակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները և հանձնառու է կառուցել եվրոպական արժեքների վրա հիմնված ժամանակակից մրցունակ պետություն ու այդ ճանապարհին ակնկալում է գործընկերների աջակցությունը»,– նշել է նախագահը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցեր:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ եվրոպական համայնքի գործընկերների հետ ակտիվ երկխոսությունն ու շփումները դրական լիցքեր են հաղորդում Հայաստանին՝ եվրամերձեցման ճանապարհին:

Միլան Ցաբրնոխը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանը համարում է Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր երկիր և շարունակելու է աջակցությունն ու համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի հետ երկխոսությունը զարգացնելու գործում նա կարևորել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա ակտիվ աշխատանքը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:-0-