Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից. Շիրինյան
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանն աստիճանաբար պետք է դուրս գա Ղարաբաղյան հակամարտութան բանակցային գործընթացից, և բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա Արցախը: Այդ մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Համանախագահների հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա. նրանք հաստատում են իրենց դիրքորոշումը: Բայց որքան լուրջ են դրան վերաբերվում, այնքան այն առաջացնում է ցիկլային պատերազմներ, ինչը մենք տեսել ենք 2016 թ.-ի ապրիլին», - ասաց Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի, ղարաբաղյան հակամարտությունն անհնար է Մինսկի խմբի ձևաչափում, քանի որ այդ միջազգային կազմակերպությունը հակասում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքին:
«Չկա այդպիսի առանձին հասկացողություն, ինչպես ժողովուրդների ինքնորոշում: Սա վերաբերում է ժողովուրդների հավասարության և ինքնորոշման սկզբունքին: Երբ տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման սկզբունքները համատեղվում են, նրանց միջև «կարճ միացում» առաջանում. ծնվում է բախում և կոնֆլիկտ»,- բացատրեց նա:
Ինչպես նշեց Շիրինյանը, Ադրբեջանը պետք է հասկանա, որ հաղթող կողմը երբեք չի գնա ոչ մի զիջումների, իսկ Ղարաբաղյան հակամարըությունը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի 1960 թ.-ի դեկտեմբերի 14-ի գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին Հռչակագրի հիման վրա:
«Հարցը պետքը լուծվի, ելնելով այն ակզբունքներից, որ Արցախի ժողովուրդը ապստամբել է մետրոպոլիայի դեմ, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն իրականում գոյություն չունի», - ասաց նա:
Ըստ քաղաքագետի, համանախագահների հայտարարությունը չի բերի առաջնագծում իրավիճակի սրման:
«Այդ հայտարարությունը հերթական անգամ թույլ կտա Ադրբեջանին զբաղվել դիվանագիտական հերյուրանքով և պահպանել իրավիճակը կիսամեռած վիճակում«, - ասաց նա:-0-