Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16.02.2018, 16:34
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թոմվասյանը խոսնակին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թոմվասյանը խոսնակին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին ուրբաթ հայտնեց Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայկական խորհրդարանի արտահերթ նիստում։

«Մենք շնորհակալ ենք Հրայր Թովմասյանին կատարած աշխատանքի համար։ Նրա թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում»,– հայտնեց Բաբլոյանը։

Նախօրեին խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ–ն որոշում է կայացրել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Ըստ Հայաստանի սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների, առնվազն, երեք հինգերորդով, 12 տարի ժամկետով: ՍԴ–ն բաղկացած 9 դատավորներից, որոնցից 3-ն ընտրվում են ՀՀ նախագահի կողմից, երեքը` կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկով: Դատավորների տարիքային սահմանափակումը կազմում է 70 տարեկան:-0-