Իրանի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան

Իրանի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան։ Այս մասին Թեհրանում նա ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ։

Ռոհանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նշել, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը

Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Էդվարդ Նալբանդյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հասան Ռոհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարևորվել է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:03 06.06.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×