Իսկանդարյան. ՀՀ վարչապետից լուրջ փոփոխություններ հարկավոր չէ սպասել
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Որոշ PR արշավների արդյունքում վերջերս փոքր-ինչ բարձրացել է նոր կառավարության և վարչապետի նկատմամբ հույսը, ինչպես նաև հույսեր են առաջացել, որ երկրում կարող են ինչ-որ լուրջ փոփոխություններ լինել: Այդուհանդերձ, բարելավում, որին սպասում է ժողովուրդը, սկզբունքորեն լինել չի կարող: Եվ դրան կարող է հաջորդել հիասթափությունը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փոփողություններից մեկը կդառնան 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունները:
«Մարտի սկզբին Հայաստանում մեկնարկում է նախընտրական արշավը, ապրիլին արդեն կանցկացվեն ընտրությունները: Այդուհանդերձ, կարծում եմ, որ դա ամենահետաքրքիրը չէ այն ամենից, ինչ տեղի է ունենալու այս տարի, քանի որ ընտրությունների արդյունքներն ինձ համար քիչ թե շատ պարզ են», - ավելացրեց Իսկանդարյանը:
Նա ընդգծեց, որ ընտրություններից հետո երկրում կսկսվի երկու քաղաքական համակարգերի համատեղման շրջան: «Մենք կունենանք նախագահ` ընտրված Սահմանադրության հին տարբերակով, և խորհրդարան` ընտրված նոր տարբերակով: Դա, իհարկե, կմեղմվի այն փաստով, որ խորհրդարանի մեծ մասը «հանրապետական» կլինի», - նշեց Իսկանդարյանը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: -0-